Մեկնարկել է Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցով դատական նիստը

Մեկնարկել է Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցով դատական նիստը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում րոպեներ առաջ մեկնարկեց 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008-ին Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ դատական քննությունը։



Նշենք, որ առավոտյան՝ ժամը 11։00-ից, մեկնարկել էր նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը։ Նրան և Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:



Քոչարյանի կալանքի քննության նիստը ըստ ամենայնի չի ավարտվել։ Դատարանի դահլիճից դուրս հրավիրեցին լրագրողներին՝ պատճառաբանելով, որ աշխատանքային օրը ավարտված է, և դատարանն աշխատելու է արտաժամյա։ Առավոտյան միայն կարողացանք ֆիքսել, որ դատարան ներկայացան Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանն ու Ռոբերտ Սահակյանը, իսկ րոպեներ առաջ դատարանի դահլիճ մուտք գործեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։