Զելենսկին ասել է, որ ստորագրել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման օրենքը

Զելենսկին ասել է, որ ստորագրել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է  օրենք  կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին։

Երկուշաբթի օրը Ուկրաինայի խորհրդարանը աջակցեց կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
«Ստորագրվել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին օրենքը: Դրա հիմնական բովանդակությունը պարզ է, բայց չափազանց կարևոր:Մենք կիսում ենք եվրոպական արժեքները: Մեզ համար մարդկային կյանքը,  առողջությունը ամենաբարձր արժեքն է»,- ասված է Զելենսկիի Instagram սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։

Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների կողմից 2011 թվականի մայիսի 11-ին, այն դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին։