ԱՄՆ-ն Ավստրալիայի օգնությամբ հարվածելու է Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-ն Ավստրալիայի օգնությամբ հարվածելու է Իրանի միջուկային օբյեկտներին
ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին արդեն այս տարվա օգոստոսին։ Այս մասին հայտնում է ABC News-ը, հավելելով, որ դրանում Միացյալ Նահանգներին կարող է օգնել Ավստրալիան։ Ըստ հաղորդման, ավստրալական զինված ուժերը եւ ռազմական օբյեկտները կարող են դրվել գործի՝ Իրանի միջուկային օբյեկտների տեղորոշման համար։



Նման դերակատարություն կարող են ունենալ նաեւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները։ Նշվում է, որ հետախուզական տվյալների տրամադրումը դեռեւս չի նշանակում, որ բրիտանական կամ ավստրալական զինված ուժերը կամ հատուկ ծառայություններն իրենք են իրականացնելու այդ օպերացիան։ Ենթադրվում է, որ Ավստրալիայում կարող է գործարկվել երկրի հյուսիսային հատվածում գտնվող հատուկ օբյեկտներից մեկը, որը լավագույն հետախուզական օբյեկտներից է հանդիսանում ողջ աշխարհում։