Քոչարյանի խնամին դիրքորոշում չունի

Քոչարյանի խնամին դիրքորոշում չունի
Ինչպես հայտնի է, ժամեր առաջ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության կանչված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:



Տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանից, որը մեր հարցին պատասխանեց այսպես․ «Ես էլ լսեցի հեռուստացույցով, որ նման բան է եղել, ես ինչ գնահատական տամ։Դե հրավիրել էին, հրավիրել էին, դուք ավելի լավ գիտեք, ինձ ինչի՞ եք հարցնում, ես ի՞նչ ավել բան պիտի ձեզ համար ասեմ։ Շարունակություն կլինի, կնայենք, կտենանք»։



Հարցրինք, թե նորմա՞լ է, որ իրեն կանչել են որպես վկա հարցաքննության, սակայն մեղադրանք են առաջադրել․ «Դուք ինչ եք ուզում ինձնից իմանալ, ես չեմ կարող ասել, ես դիրքորոշում չունեմ, ես թոշակառու եմ, միայնակ տանը նստած եմ»։



**Կորյուն Սիմոնյան**