Յուրի Խաչատուրովը հարցաքննվում է

Յուրի Խաչատուրովը հարցաքննվում է
Քիչ առաջ ՀՔԾ ժամանեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակում է նա հարցաքննվելու, պատասխանեց՝ Մարտի 1-ի։



Մեկ այլ հարցի, թե չի վախենու՞մ, որ գործին կներգրավի որպես մեղադրյալ, պատասխանեց՝ ոչ։



Հիշեցնենք, որ այսօր հարցաքննության է կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն լրագրողները տեղյակ չեն այս պահին նա ՀՔԾ շենքում է, թե՝ ոչ։