Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող թիկնազորը շոու բեմադրեց և հեռացավ

Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող թիկնազորը շոու բեմադրեց և հեռացավ
Լրագրողները և քաղաքացիները ՀՔԾ-ի շենքի մոտ դեռ շարունակում են սպասել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանմանը։ Նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները ՀՔԾ-ի դիմաց յուրահատուկ շոու բեմադրեցին՝ ստեղծելով իմիտացիա, որ երկրորդ նախագահը ուր որ է կժամանի, նույնիսկ զգուշացնում էին լրագրողներին, որ մեքենայի համար ճանապարհ բացեն։



Մոտ 20 րոպե տարածքում շրջելուց հետո Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող թիկնազորը նստեց մեքենա և հեռացավ։



Իսկ լրագրողների այն հարցին, թե կա՞ տեղեկություն Ռոբերը Քոչարյանի ժամանման մասին, ասացին՝ իրենք որևէ տեղեկության չեն տիրապետում։



ՀՔԾ-ի դիմաց անհասկանալի իրավիճակ է․ և՛ քննչական ծառայության աշխատակիցները, և՛ թիկնապահները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, թե երբ է տեղի ունենալու երկրորդ նախագահի հարցաքննությունը։ Քաղաքացիների և լրագրողների շրջանում լուրջ կասկածներ են պտտվում, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ի շենք է մուտք գործել այլ մուտքից։



Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու: Նշենք, որ ի սկզբանե հարցաքննության ժամը նշանակվել էր 12.00-ն։