Եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն կհրապարակայնացվի․ ՀՔԾ պետը՝ Քոչարյանի հարցաքննության մասին

Եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն կհրապարակայնացվի․ ՀՔԾ պետը՝ Քոչարյանի հարցաքննության մասին
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի հարցաքննությանն, ասաց, որ հարցաքննության տեսագրվելու հարցը որոշում է վարույթն իրականացնող մարմինը։



«Եվ տեսագրությունը հանդիսանում է այդ քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մասը։ Եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է։ Տեսագրությունը կցվելու է քրեական գործին՝ որպես այդ արձանագրության բաղկացուցիչ մաս»,-ասաց Սասուն Խաչատրյանը՝ հաստատելով, որն ունեն որոշում, որ տեսագրեն։



Հարցին, թե ո՞վ է Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավարը և ինչո՞ւ է գաղտնի պահվում նրա անունը, ՀՔԾ պետն ասաց, որ որևէ գաղտնիության խնդիր չկա, իրենց ծառայության քննիչներից մեկն է, և ավելորդ ուշադրությունից խուսափելու համար նրա անունը չեն հրապարակում։