Մեկ օրում Գազայում 310 պաղեստինցի է սպանվել․ ՄԱԿ

Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) ռազմական գործողությունների արդյունքում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները։
ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ «վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 310 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում»։
Նշվում է, որ իսրայելցի զինվորականները օդից, ցամաքից ու ծովից գնդակոծել են պաղեստինյան անկլավը։
Կարծիքներ