Իսկ ՀՀԿ-ի ցուցակով մասնակցելու մասին չեք լսե՞լ

Իսկ ՀՀԿ-ի ցուցակով մասնակցելու մասին չեք լսե՞լ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե չե՞ն պատրաստվում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։



-Դեռ որոշում չունենք։



**-Բայց վերջերս լուր տարածվեց, որ ՀԱԿ-ը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, ցուցակն էլ գլխավորելու է ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։**



-Դա չի համապատասխանում իրականությանը։



**-Կա տեղեկություն այն մասին, որ ՀԱԿ անդամները հնարավոր է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։**



-Դուք ինչ-որ լուրեր եք այստեղից, այնտեղից լսում, ես չեմ կարող մեկնաբանել, հիմա ինչ ուզեն՝ կարող են օդից ասել։ Իսկ Հանրապետական կուսակցության ցուցակով մասնակցելու մասին լուրեր չե՞ք լսել։



**-Դե Հանրապետականն ուրիշ է, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ուրիշ, ժամանակին «Քաղաքացիական պայմանագրի» հետ ճանապարհ եք անցել։**



-Այո, բայց Ձեր լուրերը չեն համապատասխանում իրականությանը։



**-Բայց քիչ ժամանակ է մնացել մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացումը։**



-Երբ կայացնենք որոշումը, այն ժամանակ տեղյակ կպահենք։ Դեռ չենք քննարկել, որոշում չունենք։