Ես ոստիկանություն դիմող տղա չեմ. Վարդգես Հովակիմյան
Քննչական մարմինները ամեն կերպ ձգձգում են նախկին ոստիկանապետ, ԱԺ հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանի ընդդեմ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հաղորդման վերաբերյալ քննությունը: Քրեական գործ հարուցված չկա: Ալիկ Սարգսյանն ու Վարդգես Հովակիմյանը չեն առերեսվել: Մի քանի անգամ վարույթ իրականացնող մարմինը փոխվել է: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ալիկ Սարգսյանը հայտնել էր ՀՔԾ-ում, որ Արարատի նախկին մարզպետը իրենից գումար է շորթում՝ 60 հազար դոլար, սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել, խնդրելով, որ քրեական գործ հարուցեն շորթման հատկանիշներով:
**Թշնամանքի հրաբուխը կրկին արթնացավ**
Մի քանի օրից անհասկանալի պատճառներով ՀՔԾ-ն գործը պաս էր տվել քննչական կոմիտեին: Մեկ շաբաթ մտածելուց հետո քննչականը գործը հետ էր ուղարկել ՀՔԾ: Այս մասին «Հրապարակին» հայտնեց Ալիկ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, որը գտնում է, որ քննչական մարմինները, հավանաբար, ֆուտբոլի առաջնության ազդեցության տակ են պասերը կատարում: «Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն են նայել, ոգևորվել են, - ասում է նա, - ամեն դեպքում, սա իմ համոզմամբ, ՀՔԾ -ի իրավասության գործ է, այդ թվում նախկին պաշտոնյաների տեսակետից»:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետից պաշտպանվելով՝ Արարատի նախկին մարզպետը բացատրություն է տվել իրավապահներին, նշելով, որ այդ 60 հազար դոլարը ոչ թե ինքն է պահանջել Սարգսյանից, այլ 2012 թվականին նրան տված է եղել որպես կաշառք իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանությունում աշխատանքի ընդունելու դիմաց՝ ինչը Սարգսյանը չի կատարել, գումարը հետ չի տվել իրեն, և Հովակիմյանը ինքն է ստիպված վերադարձրել իր ծանոթի փողը: Պետք է նկատել, որ նախկին մարզպետի և ոստիկանապետի միջև թշնամական հարաբերությունները վաղուց են ձևավորվել, պարբերաբար քրեական ընթացք են ստացել: Հովակիմյանը վստահ է, որ Ալիկ Սարգսյանն է այնպես արել, որ ինքը 2010 թվականին պաշտոնանկ արվի և մեղադրվի պաշտոնական լիազորությունների չարաշահման և կեղծիքի համար, որ Սարգսյանն է մեղավոր այն բանի համար, որ իր որդուն Սարգսյանին պատկանող ռեստորանում ծեծել են մի աղջկա ծաղիկներ նվիրելու համար, ապա գործ են հարուցել նրա դեմ: «Մենք ունենք ապացույցներ» Հայկ Ալումյան Ինչո՞ւ են հիմա դիմել իրավապահներին: Հարցը ակտուալ է երկու կողմի համար էլ: ՀՀԿ-ական պատգամավորը վերջերս ԱԺ-ում պատասխանել էր «Ես մինչեւ հիմա լուրջ չեմ վերաբերվել, բայց տեսա, որ արդեն վարկաբեկում են, ես կորցնելու ոչինչ չունեմ»: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանում է. «Եթե որևիցե մեկից գումար են պահանջում որպեսզի իրեն վարկաբեկող տեղեկություններ չտարածեն, դա հենց քրեական օրենսգրքի 182 հոդվածն է՝ «Շորթում»: Մենք ունենք ապացույցներ, Հովակիմյանի գրավոր սպառնալիքները, որ վարկաբեկիչ տեղեկություններ է տարածելու, և մեզ համար կանխատեսելի էր, որ միակ ելքը լինելու է այն, որ նա հիմա սկսի պնդել, որ չէ՝ ես իրոք կաշառք եմ տվել, ոչ թե շորթում եմ արել, այլ ընդամենը իրեն տված կաշառքն եմ հետ ուզել: Սա պաշտպանվելու եղանակ է»:
**Հովակիմյանի հորեղբայրը վզեր է կտրել**
Վարդգես Հովակիմյանին հարցրինք՝ եթե ճիշտ է, որ դուք կաշառք եք տվել Ալիկ Սարգսյանին, և նա չի արել ձեր գործը, ձեզ կոպիտ ասած, «քցել է», ապա ինչու էիք սպասում, որ Ալիկ Սարգսյանը հաղորդում ներկայացնի քննչական մարմիններին, և նոր միայն դուք հայտնեք կաշառքի մասին: «Ես ոստիկանություն դիմող տղա չեմ: Ի՞նչ հայտնեի: Ինչո՞ւ հայտնեի: Էն ժամանակ տե՞նց էր: Կաշառք էին տալիս, հայտնում էին, որ գործի չնստեի՞ն: ես համբերատար եմ: Իմ արմատները Քյավառից են, իմ պապերը Բայազեթից են եկել: Մենք ազգովի արժանապատվություն ունեցող անձնավորություն ենք: Իմ պապայիս հորեղբայրը 14 տարի սպասել է, իր թաք տղային սպանողին, 14 տարի հետո նրա երկու տղաների վիզը կտրել ա: Ես նենց որ համբերատար եմ: Ես այս 8 տարիների ընթացքում իրեն նամակ եմ հղել, նախագահին նամակ եմ հղել: Մի անգամ չէ, 4 անգամ չէ: Եթե ինքը իմ տված որոշ նվերներ հետ ա վերադարձնում ու ասում ա, ես գումարը պատրաստ եմ տալու, կտամ, էսօր վաղը, էսօր վաղը: Ես ո՞ւր գնայի»: Վարդգես Հովակիմյանը հիշեցրեց, որ ինքը մի քանի օր առաջ հրապարակել է Ալիկ Սարգսյանին պատկանող անշարժ գույքի ցուցակը: «Ինքը մոռացել է, ես 6 տարի կադաստրի աշխատող եմ եղել ու այդ կադաստրից շատ ինֆորմացիաներ ունեմ», - սպառնում է Վարդգես Հովակիմյանը:
**Սյուզան Սիմոնյան**

Կարծիքներ