«Հրապարակ». Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել դեսպանի պաշտոնից

«Հրապարակ». Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել դեսպանի պաշտոնից
Մեր տեղեկություններով՝ Լեւոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Բանն այն է, որ դեռեւս նշանակման ժամանակ եղել է պայմանավորվածություն, որ նախկին պատգամավորը կպաշտոնավարի մեկ տարի, այդ ընթացքում պետք է կազմակերպի երկկողմ այցեր, հետաքրքրություն առաջացնի Հայաստանում ներդրումների առումով, հայ համայնքի հետ աշխատանք տանի:



Այդ ժամկետը լրացել է, Մարտիրոսյանն իր առաքելությունը համարում է կատարած եւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, որին Կանադան կներկայանա 200 հոգանոց պատվիրակությամբ, մտադիր է հեռանալ դեսպանի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա ցանկանում է վերադառնալ Հայաստան եւ զբաղվել քաղաքականությամբ: