Լիպարիտ Պետրոսյանն և Վարդան Վարդանյանը կրկին կալանավայրում են

Լիպարիտ Պետրոսյանն և Վարդան Վարդանյանը կրկին կալանավայրում են
Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատապարտված Վարդան Վարդանյանը եւ Լիպարիտ Պետրոսյանը կրկին քրեակատարողական հիմնարկում են: Այս մասին **«Հրապարակ»**-ին հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը՝ նշելով, որ Պետրոսյանի եւ Վարդանյանի սոցիալական արձակուրդը լրացել է։



«Իրենք ռեժիմը փոխել էին բաց ռեժիմի, նույնն էլ արել էին Հայկ Կյուրեղյանի պարագայում։ Ինչպես մենք՝ բոլոր աշխատողներս, կարող ենք մեկ ամիս գնալ արձակուրդ, իրենք էլ տարին մեկ անգամ գնում են արձակուրդ, մայիսի 18-ին է իրենց տրվել արձակուրդը։ Հետո իրենք հունիսի 18-ին հետ են վերադարձել կալանավայր, հետո էլի են մի ամիս ձեւակերպել արձակուրդ։ Էնտեղից զանգել են, թե եկեք, էնքան կձգձգենք մինչեւ ձեր ժամկետը լրանա, նոյեմբերի 5-ին է լրանում ժամկետը դուրս գալու։ Բայց էսօր ասել են հետ եկեք՝ պատճառաբանությունն էլ էն է եղել, որ մենք դատախազությանը չենք կարա ինչ-որ բան ասենք, թե ինչի ենք էս մարդկանց էսքան երկար արձակուրդ տվել։ Վախենում են Սերժի դատախազներից»։



Անի Կաղինյանի խոսքով՝ իրենք ներքին պայմանավորվածություն են ունեցել ներկայիս իշխանությունների հետ․ «Ներկայիս իշխանությունը խոստացել է աշխատանք, ու իրենք այդ խոստումի հիման վրա են համաձայնվել աշխատանքը փոխել, բայց քցել են, խոստումը չեն կատարել։ Իրենք դիմում են գրել, երկու ամիս տարբեր մարդկանց մեջ քցեցին, որ գնան հանդիպեն Նիկոլի, Արարատի Միրզոյան հետ, իրենք իրենց խոստումը չարեցին եւ տարան փակեցին։ Նույնն էլ Հայկի հետ ա լինում, ժողովուրդը, որ գոռում էր՝ ուռա, բաց են թողել, նույնն էլ «Ծռերի» հետ է լինելու։ Ահռելի գրավների արդյունքում իրենց բաց են թողել, բայց հեսա դատավճիռները լինեն, իրենք սա պահում են խաղաքարտ, թե՛ Շանթի համակիրներին ճնշելու, թե՛ «Ծռերի», միշտ սուրը գլխի վրա կախված է։ Շանթը, որ ասում է՝ արդարացման դատավճիռներ պետք է լինեն, ճիշտ ա ասում, նույնը առաջարկել են Շանթին, որ ռեժիմդ փոխի, դուրս արի, գնա արձակուրդ, բայց էլի հետ ես գալու, նա էլ չի համաձայնել։ Լիպարիտն ու Վարդանն էլ չէին համաձայնի, ասել են աշխատանք կտանք»։



**Աննա Պապիկյան**