«Սասնա ծռերից» եւս երկուսը ազատ արձակվեցին

«Սասնա ծռերից» եւս երկուսը ազատ արձակվեցին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» զինված խմբի գործով դատական նկստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։



Այսօրվա նիստին պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալներ Գևորգ Իրիցյանի և Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝ ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։ Մեղադրող կողմը չառարկեց միջնորդության դեմ։



Ընդմիջումից հետո դատարանը հրապարակեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի միջնորդությունները բավարարելու մասին որոշումը․Գևորգ Իրիցյանը և Թաթուլ Թամրազյանը ազատ արձակվեցին 500 000 ՀՀ դրամ գրավի դիմաց։



Նիստը հետաձգվեց բացակա ամբաստանյալների ներկայությունը ապահովելու նպատակով, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին։



**Աննա Պապիկյան**