Ջրհեղեղի վտանգը Պրիմորիեում պահպանվում է

Ջրհեղեղի վտանգը Պրիմորիեում պահպանվում է
Պրիմորիեում հայտարարվել է հնարավոր ջրհեղեղի վտանգի առկայության մասին` կապված այն իրողության հետ, որ ռեգիոնի հյուսիսում գետերի մակարդակը տեղատարափ անձրևների պատճառով դեռեւս շարունակում է մնալ բարձր։



Այս մասին հայտնում է «Примпогода»-ն։ Սպասվում է, որ կլինեն նաեւ անձրեւներ, քամու ուժգնացում, ամպրոպ եւ կայծակ։ Հնարավոր է 12 ժամում թափվի 15-45 մմ տեղումներ, թեեւ որոշ շրջաններում անձրեւները կարող են լինել չափազանց տեղատարափ՝ 12 ժամում մինչեւ 50 մմ։