Բնապահպանները տատիկ են հրել, հայհոյել․ հաղարծինցին ահազանգում է երեկվա դեպքի մասին

Բնապահպանները տատիկ են հրել, հայհոյել․ հաղարծինցին ահազանգում է երեկվա դեպքի մասին
Բնապահպան Հայկ Բարսեղյանը [ահազանգել էր](https://www.hraparak.am/posts/5b504b311b95c206c5c66ef0/%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A4%D5%A5%D5%BA-%D5%A4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AE%D5%A5%D5%AE%D5%AB-%D5%A5%D5%B6-%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%A7-90%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%BF%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF), որ երեկ երեկոյան Դիլիջանի ազգային պարկի 3 անտառապահներ մոտ 40-50 գյուղացիների կողմից ծեծի են ենթարկվել: Բարսեղյանի խոսքով՝ գյուղացիները շարունակում են անտառը ապօրինաբար հատել, իսկ տղաները, որոնք նոր են անտառապահ նշանակվել, փորձում են այդ ամենի դեմն առնել:



Տարածված տեղեկությունը Հաղարծինի բնակիչներից Դավիթը հերքեց։ Նա ահազանգել էր մեզ՝ ներկայացնելով դեպքի առնչությամբ իր դիրքորոշումը։



Ըստ նրա՝ բնապահպանները անօդաչու թռչող սարքով նկարահանում են Հաղարծին գյուղի բնակիչները տների բակերը․ «Ֆռացել են սրա-նրա հայաթներով, թե թեփը որտեղից եք ստանում, ես ընդհանուր մանրամասն բառերով չգիտեմ։ Իրականում իրենք իրենց արդարացնելու համար ինտերվյուներ են տալիս ոչ ճիշտ, որ իբր մենք անտառ էինք գնում, մեր վրա հարձակվեցին, սկսեցին խփել, բայց իրականում սուտն են գրում էլի։ Հազար ձեւի մարդիկ են եղել։ Երեկ ես մարզպետի մոտ եմ եղել, ես ավագանի էլ եմ։ Մենք բոլորս հիմա ոստիկանության բաժանմունքի դիմաց ենք, մենք ուզում ենք էս հարցին լուծում տանք։ Իրենք գիշերով անօրինական ձեւով բեսպիլոտնիկ են թռցնում՝ սրա-նրա հայաթն են ստուգում, եթե իմ հայաթը ստուգելու բան կա, թող գնան դատարանից սանկցիա վերցնեն, գան իմ հայաթը ստուգեն, ոչ թե անօդաչու թռչող սարք թռցնեն, ես իմ կնոջ, էրեխու հետ կարող ա հայաթը նստած եմ, ստեղ էլ գյուղ տեղ, էրեխեքը տելեվիզորով են տեսել անօդաչու թռչող սարք, մտածում եմ թուրքեր են։ Երեկ հենց գյուղերն են ստուգել, կոնկրետ պրյամո էֆիր մտածներն են։ Եթե մի մարդ ապօրինաբար ծառ ա հատել, դրա համար կա պատիժ, ոնց կարգն ա, ոչ թե մարդու ինքնասիրություն ոտնահարեն կամ աշխարհի ամենավատ քֆուրներն ասեն ու պրյամո էֆիրով»։



Մեր զրուցակցի խոսքով՝ բնապահպանները հայհոյել են, հրել 90-ամյա մի տատիկի, որը վնասվածքներով տեղափոխվել է Բժշկական կենտրոն․ «Տատիենց հայաթն են եղել, տատիին ասել են՝ սրանից հետո ծառ չեք կտրելու, սենց-նենց, նա էլ մեծ կին ա, չգիտեմ ինչ ասել, քֆրտել են տատիին, տո դու գնա ստեղից այ պառավ, ջադու, կամ խփել եմ, կամ հրել են, կոնկրետ չգիտեմ, բայց գիտեմ, որ երեկ հիվանդանոցում ա եղել։ Իրենք ներկայացնում են նենց, որ իրենք տատի չեն տեսել»։