Ռազմաբազայից ԱԱԾ տնօրենին վստահեցրել են, որ այլևս նման բան չի կրկնվի

Ռազմաբազայից ԱԱԾ տնօրենին վստահեցրել են, որ այլևս նման բան չի կրկնվի
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված 102-րդ ռազմաբազայի ռուս զինվորականների գործողությունների հետ, որոնք անհանգստացրել էին տեղի բնակչությանը։



«Փանիկ գյուղում տեղի ունեցածը կգնահատեմ որպես, անփութություն չասեմ՝ կոպիտ կհնչի, պլանային զորավարժություն է եղել, որի ընթացքում ուղղակի շատ են մի քիչ․․․»,-ասաց Վանեցյանը։



Հարցին՝ ինչ պետք է անի իշխանությունը, որ հետագայում բացառվեն նմանատիպ դեպքերը, Վանեցյանն ասաց․ «Իշխանությունն ինչ որ պետք է աներ, արել ա, այսինքն՝ մենք արձագանքել ենք, տվել ենք մեր գնահատականը, պաշտոնապես դիմել ենք ռազմաբազայի ղեկավարությանը, և նրանք մեզ հավաստիացրել են, որ այլևս նման բան չի կրկնվի»։



**Hraparak.am**-ի դիտարկմանը, թե քաղաքական ենթատեքստ է տրվում այս ամենին, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, ԱԱԾ տնօրենն ասաց, որ քաղաքական ենթատեքստ չկա․ «Չկա էդտեղ քաղաքական ենթատեքստ։ Ես կարծում եմ՝ այլևս չէի լինի»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**