«Հրապարակ». Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը վաճառվել է

«Հրապարակ». Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը վաճառվել է
Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնն արդեն վաճառվել է։ Որոշ տեղեկություններով՝ գնորդը գավառեցի 2 եղբայրներ են, որոնք Ղազախստանում բիզնես ունեն, սակայն  Խոսրով Հարությունյանը չի ցանկանում խոսել ո՛չ գնորդի, ո՛չ էլ գնի մասին։



Ի դեպ, տեղեկություններ կան, որ, քաղաքական իրավիճակի փոփոխություններով պայմանավորված, շատերն են մտադիր վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը եւ կունեզրկեն իրենց։