Մնում է որոշակի համաձայնության գալ․ Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրի մասին

Մնում է որոշակի համաձայնության գալ․ Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրի մասին
Այսօր «ԼուսԷ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկումից հետո լրագրողները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեցին կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրին։



Նախարարը նախ դիտողություն արեց լրագրողներին, որ վայրն ու պահը հարմար չէ այլ բնույթի հարցեր տալու՝ հընթացս հեռախոսով զանգեր կատարելով։ Այնուամենայնիվ, մի քանի խոսք դրա վերաբերյալ շպրտեց Թանդիլյանը․ «Լուծումները կան, տրված են, մնում է որոշակի համաձայնության գալ, և վերջնական տեսքով նախագիծը դնենք հանրային քննարկման: Ես սկզբունքները բացահայտել եմ, և հենց այդ մասին են լուծումները, որոնք կհրապարակենք, երբ նախագծին կտրվի օրենքի տեսք»։



Այնուհետեւ լրագրողների խոսքը բերանում թողնելով՝ նախարարը հեռացավ։ _Մանրամասները՝ տեսանյութում։_



**Աննա Պապիկյան**