Նոր նշանակումներ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից

Նոր նշանակումներ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։



Որոշման մեջ մասնավորապես նշվում է․



«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 10-ի ԲԴԽ-24-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.



Գագիկ Սարգսյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»։



Մեկ այլ որոշմամբ, նախագահ Արմեն Սարգսյանը Մուշեղ Հարությունյանին նշանակել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։



Որոշումն ամբողջությամբ․



«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի ԲԴԽ-26-Ո-61 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.



Մուշեղ Հարությունյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»։