«Փաստ». Ովքե՞ր են Մայր Աթոռից տեղեկատվություն դուրս բերում

«Փաստ». Ովքե՞ր են Մայր Աթոռից տեղեկատվություն դուրս բերում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները ուշագրավ զարգացումներ են ստանում:



«Փաստի» տեղեկություններով, այս օրերին Մայր Աթոռում հատկապես անհանգստացած են երկու թեմայով. առաջինը արված վերլուծությունների արդյունքն է, ըստ որի ուշագրավ զուգահեռներ են ի հայտ եկել վերջին երեք ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Հայաստան կատարված մի քանի այցերի ու ներկայիս գործընթացների միջեւ:



Նախնական տպավորությամբ, որոշակի համակարգված գործողություններ են ընթանում մեր երկրում ՀԱԵ դիրքերի թուլացման, ըստ այդմ՝ արժեհամակարգերի խարխլման ուղղությամբ: Դրա արդյունք է համարվում նաեւ ազգային արժեքներն ու հայրենասիրությունը կեղծ արժեքներ գնահատելու հերթական արշավը:



Հոգեւորականներին, մեր տեղեկություններով, մտահոգել է նաեւ այն հանգամանքը, որ Մայր Աթոռից պարբերաբար տեղեկատվության արտահոսք է կազմակերպվում դեպի բողոքի ակցիաների կազմակերպիչները կամ նրանց դրդողները:



Խոսքը որոշ գաղտնի փաստաթղթերի, ինչպես նաեւ Վեհափառի՝ հանրայնորեն ոչ հայտնի տեղաշարժերի մասին է, այդ թվում՝ վերջին ուխտագնացության: Դիվանատանը փորձում են հասկանալ, թե ով կամ ովքեր են ներսից տեղեկատվություն դուրս հանում»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_