Սկզբում Փաշինյանի, հետո՝ Տոնոյանի, այսօր՝ Ասլանյանի որդիները

Սկզբում Փաշինյանի, հետո՝ Տոնոյանի, այսօր՝ Ասլանյանի որդիները
Այսօր Վանաձորում բանակ են ճանապարհել ամառային զորակոչի նորակոչիկների հերթական խմբին: Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դիմաց են խմբվել նորակոչիկները, նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները, զորակոչվելուց առաջ խորհուրդներ լսել, գրկախառնվել, հրաժեշտ տվել:



Նորակոչիկների թվում է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որդին՝ Լեւոն Ասլանյանը: Երիտասարդները ստացել են Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությունը, ներկաները աղոթել են ու բարի ճանապարհ մաղթել նորակոչիկներին: Վարչապետ Ն. Փաշինյանի, Պաշպանության նախարար Դ. Տոնոյանի եւ Վանաձորի քաղաքապետի որդիները, փաստորեն, չեն օգտվել պաշտոնյայի որդի լինելու «արտոնությունից» եւ իրենց պարտքը պիտի կատարեն հայրենիքի նկատմամբ: Սա լավ տենդենց է՝ արդարությունը վերականգնելու ճանապարհին։