ԵՄ-ն 7 տարով փակեց դռները Ուկրաինայի դեմ․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինան Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն 2030 թվականին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին 2030 թվականին, եթե երկու կողմերն էլ կատարեն իրենց տնային առաջադրանքը», - ասել է Միշելը Spiegel ամսագրին։
Նրա խոսքով՝ Կիևը պետք է բարեփոխումներ իրականացնի երկրի ներսում և պայքարի կոռուպցիայի դեմ։ Միշելը նշել է, որ դաշինքին միանալու նախապատրաստման գործընթացը հեշտ չի լինի թե՛ ԵՄ երկրների, թե՛ թեկնածուների համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը նախատեսում է բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ։ Պաշտոնական հայտարարություն է սպասվում դեկտեմբերին։
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Սինչիչը բավականին կտրուկ է արտահայտվել Կիևի՝ ասոցիացիային միանալու մասին։ Նա կարծում է, որ Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը կամ ընդհանրապես անդամ չի դառնա։
Կարծիքներ