Բաց նամակ ՀՀ կառավարությանը և ժողովրդին

Բաց նամակ ՀՀ կառավարությանը և ժողովրդին
Հարգելի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյան, Փոխվարչապետ պարոն Միրզոյան, Նախարարներ եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ,



Խնդրում եմ նայել ստորեւ իմ վերջին հարցազրույցը Լիդիանի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ



Ամուլսարի վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ



[Հարցազրույց](https://www.youtube.com/watch?v=9WZ8tTjjH1Q&t=923s) Հարութ Բրոնոզյանի հետ



Համար մեկ բնապահպանական մտահոգությունը շարունակում է մնալ Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը, չնայած կան բազմաթիկվ այլ խնդիրներ:



Ինչու՞ ուրեմն բնապահպանության նախարարության կողմից տրված 29-04-2016-ի Լիդիանի թույլտվության մեջ թթվային դրենաժի մասին որեւէ հիշատակում չկա [https://goo.gl/gTKhww](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fgoo.gl%2FgTKhww&h=AT3To17DLJpmGcSfGyRELwcI0y_WBqhLHsY7z4NQHTMmG4H4ENZSG1jfDm6BRdyOiVuh9XiZPSQpirL4fO_yT0nWJHrYwXCUuhd5j0Hr_NzCWPXl2499j1hvKq1b6l5l06lGNA):



Ամուլսարի խնդիրները ուսումնասիրելուց հետո, որո՞նք են արդյունավետ որոշում կայացնելու հիմնական գործոնները:



Ստորեւ չորս կարեւորագույն ռիսկային գործոնները եւ հիմնավորումները որոնց վրա պետք է կենտրոնանալ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի կապակցությամբ որոշում կայացնելու համար: Իմ գնահատականները կարմիր տառերով:



1.Հանքային ապարների կառուցվածքը (the composition of the ore deposit), 0,75 գրամ ոսկի մեկ տոննա հանքավայրի մեջ, թույլ; Դա նշանակում է տարածքի մեծ ավերում:



2. Լիդիանի նախկին փորձառությունը ( Lydian’s previous track record); զրո; Լիդիանի առաջին և միակ ծրագիրը Ամուլսարն է: Այսինքն այս ընկերությունը ոչ մի վարկանիշ չունի:



3. Առկա տվյալների որակը (the quality of the information at hand); Միջինից թույլ ; 12 տարիների ուսումնասիրությունից հետո Լիդիանը մինչ այժմ չունի մանրամասն եւ հուսալի գեոքիմիական գնահատական եւ թթվային դրենաժի մաքրման ծրագիր, հետեւաբար անվերահսկելի թունավորում:



4. Ռիսկի դիմելու ձեր իսկ պատրաստակամության աստիճանը (your own risk-tolerance comfort level); Զրոյական ռիսկի հանդուրժողականություն նման վայրում: տեսեք [https://goo.gl/rx1pi5](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fgoo.gl%2Frx1pi5&h=AT3To17DLJpmGcSfGyRELwcI0y_WBqhLHsY7z4NQHTMmG4H4ENZSG1jfDm6BRdyOiVuh9XiZPSQpirL4fO_yT0nWJHrYwXCUuhd5j0Hr_NzCWPXl2499j1hvKq1b6l5l06lGNA) և [https://goo.gl/FYwyRD](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fgoo.gl%2FFYwyRD&h=AT3To17DLJpmGcSfGyRELwcI0y_WBqhLHsY7z4NQHTMmG4H4ENZSG1jfDm6BRdyOiVuh9XiZPSQpirL4fO_yT0nWJHrYwXCUuhd5j0Hr_NzCWPXl2499j1hvKq1b6l5l06lGNA) Ռիսկերն այնքան շատ են, որ նույնիսկ անհնար է հաշվել: Զանազան վտանգավոր քիմիական նյութեր եւ դրանց հեռացումը; մակերեսային եւ ստորերկրյա ջրերի աղտոտումը տարբեր ուղղություններով, որը կարող է ներառել Ջերմուկը եւ Սեւանա լիճը; օդի եւ փոշու աղտոտման դեմ արդյունավետ մեխանիզմների բացակայությունը; կեղտաջրերի մաքրման համակարգի կատարման ձախողումները; հստակ երկարաժամկետ ֆինանսական երաշխիքների չգոյությունը:



Հետեւաբար ի՞նչ կարող է լինել ձեր ուղեցույցը որոշելու համար, թե արդյոք՝



1․ Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրում պե՞տք է շարունակել ներդրումներ անել, Ծայրահեղ բնապահպանական, տնտեսական եւ առողջապահական ռիսկեր հարյուրավոր տարիներ, կամ



2․ Ռիսկերի նվազեցման և դրական արդյունք ապահովող շանսերը բարձրացնելու ի՞նչ պլան կարող է լինել, Բարձր բնապահպանական, տնտեսական եւ առողջապահական ռիսկեր հարյուրավոր տարիներ, կամ



3․ Պետք է պարզապես հետքայլ անել ու դադարեցնել ծրագիրը, Զրո բնապահպանական ռիսկեր; բարձր ֆինանսական ռիսկեր; բարձր այլընտրանքային դիվերսիֆիկացված երկարաժամկետ տնտեսական շահեր:



Իմ կարծիքը, Ամուլսար կատարած իմ այցելությունից հետո երկու միջազգային փորձագետների հետ հունիսի 21, 2018-ին այն է, թէ նախագծի միայն մոտ 40% -ը ավարտված է: Պարզապես կարդացեք հետեւյալ էջերը ստորեւ Lydian- ի [փաստաթղթից](https://www.lydianinternational.co.uk/images/TechnicalReports-pdfs/2017/Lydian_43-101_March_30,_2017.pdf) 247-262, վերանայել էջերի 248 եւ 253-ի դիագրամները եւ պարզել, թե ինչ հատվածներ են տեղադրվել նախագծից մինչ այժմ եւ ստուգել դրանք:



Ինչպես նաեւ Amulsar-ում ի՞նչ քիմիական նյութեր եւ ի՞նչ քանակություններ կներմուծվեն եւ կօգտագործվեն, ի՞նչ սարքավորումներ արդեն տեղադրված են եւ կօգտագործվեն դրանց պատրաստման եւ օգտագործման համար, եւ ի՞նչ վտանգավոր քիմիական նյութեր եւ ծանր մետաղներ են արտադրվելու, եւ ինչպե՞ս են դրանք կառավարվելու: Նաեւ ստուգեք ցիանիդային հարդակի վիճակը եւ որքանո՞վ ավարտված են աշխատանքները: Նաեւ ակտիվացված ածուխի վերականգնման եւ հեռացման հարցեր: Այս կերպ դուք կարող եք գնահատել ընդհանուր նախագծի քանի՞ տոկոսը տեղադրվել է այսօր եւ ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ:



Հետեւաբար հաշվի առնելով բոլոր վերը նշված վտանգները եւ հիմնավորումները, հետքայլ անել ու դադարեցնել ծրագիրը լավագույն տարբերակն է իմ կարծիքով: Ամենամեծ երաշխավորությունը կլինի լեռանը ձեռք չտալը: Ցանկացած հանքարդյունաբերություն այս վայրում անիմաստ է: Տնտեսական զարգացման այլընտրանքային պլանների մշակումը պետք էր իրականացվեր եւ կրկին հնարավոր է մտածել եւ պլանավորել այդ ուղղությամբ:



Ո՞վ պիտի պատասխանատվություն կրի այդ վնասների համար երկար ժամանակ: Ի՞նչ երաշխիքներ ունենք: Արդյոք պատրա՞ստ ենք հսկայական ռիսկերը վերցնել: Կորուստները շատ ավելի բարձր կլինեն, քան ստացված շահույթը:



Ամուլսարի այս նախագիծը ճիշտ չի գնահատվել եւ բոլոր նրանք, ովքեր ներգրավված էին այս նախագծին աջակցելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն:



Այս նախագծի հիմնական սխալն ու պատասխանատվությունը ընկնում է Արեւմտյան բանկերին (IFC- ն հրաժարվեց), մի քանի Երկրների (Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ), Հայաստանյան շահամոլ ուժերի, ՀՀ Բնապահպանության նախարարությունների, միջազգային եւ հայ ներդրողների եւ Լիդիանի վրա, որոնք առանց պատշաճ գնահատման, ստեղծեցին, խրախուսեցին, միջամտեցին եւ ընդունեցին անփորձ 2005 թվականին նորաստեղծ Օֆշորային ընկերություն մը բերել Հայաստանի ջրային ռեսուրսների սիրտը: Այս ամենը պետք է լուրջ հետաքննվի, բոլոր մակարդակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից:



Դե, թող ուղղեն իրանց ստեղծած սխալները եւ խառնաշփոթ իրավիճակը: Թող այս պատասխանատու կողմերից յուրաքանչյուրը վերցնեն այս նախագծի չեղյալ հայտարարման եւ դադարեցման հետեւանքով կորուստների իրենց բաժինը: Ավելի լավ է հիմա կորցնել որոշ գումարներ, քան տառապել հարյուրամյակների ընթացքում:



Հայաստանը ծախու չի: Մենք ունենք երկիր կառուցելու, ոչ թե ոչնչացնելու: Այս ծրագիրը, այս վայրում, սխալ ուղու վրա է եւ պիտի ձախողվի հարյուրավոր տարիների կործանարար հետեւանքներով:



Խնդրում եմ հաշվի առնել բոլոր վերը նշված գործոնները եւ հիմնավորումները:



Որոշումը ՀՀ կառավարությանը եւ ժողովուրդինն է, թեեվ որքանո՞վ պայմանագրում հաշվի է առնվել ժողովրդի կարծիքը:



Ինչպիսի որոշում որ կայացնեք այս նախագծի վերաբերյալ, նրա լավ կամ վատ հետեւանքները կհիշվեն երկար տարիներ առաջիկա սերունդների համար:



Եթե հարցեր կան, ես պատրաստ եմ պատասխանելու եւ օժանդակելու ձեզ:



Լավագույն մաղթանքներով,



**Հարութ Բրոնոզյան**



Քիմիական / բնապահպանական ճարտարագետ, MS



2947 Հոնոլուլու պողոտա, Բ միավոր



Գլենդեյլ, Կալիֆորնիա 91214



Ամուլսարի վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ Հարցազրույց Հարութ Բրոնոզյանի հետ



Լիդիանի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ: Հարցազրույց քիմիական / բնապահպանական ճարտարագետ Հարութ Բրոնոզյանի...