«Հրապարակ»․ «Օրակարգի» նոր ղեկավարությունը լրագրողներից, մոնտաժողներից ազատվելու «քաղաքակիրթ» ձեւ է գտել

«Հրապարակ»․ «Օրակարգի» նոր ղեկավարությունը լրագրողներից, մոնտաժողներից ազատվելու «քաղաքակիրթ» ձեւ է գտել
Թավշյա հեղափոխությունը հասել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին: Լրատվականի աշխատողների ականջին սիրո եւ համերաշխության խոսքեր շշնջալով՝ ղեկավարությունը սկսել է ազատվել նրանցից: «Օրակարգի» տնօրեն Արտակ Հերիքյանից եւ քաղաքական-վերլուծական ծրագրերի ղեկավար Հարություն Հարությունյանից հետո հերթը հասել է լրագրողներին:



Մեկ խմբագիր ազատվել է, 5-6 լրագրողի ասվել է, որ դիմում գրեն: «Հիմնավորում չկա, ասում են՝ կրճատումներ են»: Աշխատանքը կորցրել են նաեւ 3 մոնտաժող, չնայած նախկին կազմը հազիվ էր հասցնում գործը: Մեզ պատմեցին, որ մոնտաժողներից ազատվելու «քաղաքակիրթ» ձեւ են գտել: «Լրագրողներին թերթիկներ են բաժանել, որ 5 բալի սահմաններում գնահատեն մոնտաժողների աշխատանքը: Ով քիչ միավոր է հավաքել, դուրս է մնացել: Ստացվում է՝ մոնտաժողին վատություն է արել ոչ թե ղեկավարությունը, այլ իր հազար տարվա գործընկերը»: Ազատված աշխատակիցները վստահ են, որ նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար: