Շատ հնարավոր է` որդիս առաջադրի իր թեկնածությունը (տեսանյութ)

Շատ հնարավոր է` որդիս առաջադրի իր թեկնածությունը (տեսանյութ)
Երկար տարիներից հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետարում էր, եկել էր շնորհավորելու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին, որը նրա օգնականն է եղել:



Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ դերակատարություն ունեցե՞լ է Լիլիթ Ստեփանյանի նշանակման հարցում. «Առաջարկը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից, ես չեմ մերժել»:



Իր որդու՝ Սեւակ Միքայելյանի՝ քաղաքապետի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին խոսելով՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, իսկ առաջադրվելու դեպքում ինքն անձամբ ողջունելու է որդու որոշումը. «Մենք օրենքի սահմաներով գնում ենք առաջ: Այսօր ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին Լիլիթ Ստեփանյանին: Կարծում եմ շատ մարդիկ կլինեն, որ իրենց թեկնածությունը կառաջադրեն, կգա ժամանակը, շատ հնարավոր է՝ Սեւակ Միքայելյանը առաջադրի իր թեկնածությունը»։



Այն հարցին, թե ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում քաղաքապետարանում. Միքայելյանն ասաց. «Շենքում ոչինչ չի փոխվել, խորհրդակցության սեղանն էլ ես եմ սարքել 97 թվականին»:



Մանրամասները՝ տեսանյութում:



**Նելլի Կարապետյան**