Ինչու է ռեփը տարածված Ռուսաստանում․ մեկնաբանում է Լեոնիդ Ագուտինը

Ինչու է ռեփը տարածված Ռուսաստանում․ մեկնաբանում է Լեոնիդ Ագուտինը
Երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը պարզաբանել է Izvestia-ի հետ զրույցում, թե ինչու է Ռուսաստանում այդքան տարածված ռեփը։ Նշենք, որ երգիչն այսօր նշում է իր ծննդյան 50-ամյակը։ «Երիտասարդությանը պետք է ինչ որ այլընտրանք տալ, որը կտարբերվի մեզանից։ Ահա թե ինչու Ռուսաստանում այդքան տարածված է ռեփը։ Ամեն մի նոր սերունդ ունի կարիքը սեփական հերոսներն ունենալու, որոնք նախորդներին նման չեն։ Ով կարողանում է նորարարության թեկուզ պատրանք ստեղծել, դառնում է հերոս»,- գրում է Ագուտինը։



Երգիչը նաեւ նկատել է, որ ճանաչվածության հասնելու համար, այն էլ ռեփում, բավական չէ պարզապես լավ կարդալ իմանալ այն, այլ պետք է ունենալ բավարար հմտություն՝ հունի մեջ ընկնելու համար։ Նա նաեւ նշել է, որ քիչ հավանական է, որ ռեփում պաշտամունքային ֆիգուրներ հայտնվեն։