Տեղատարափ անձրևներ Վոլգոգրադում․ հայտարարվել է արտակարգ դրություն

Տեղատարափ անձրևներ Վոլգոգրադում․ հայտարարվել է արտակարգ դրություն
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տեղացող տեղատարափ անձրեւների հետւեանքով քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքի ադմինիստրացիայի պաշտոնական կայքից։ Ըստ հաղորդման, հուլիսի 15-ին մի քանի ժամում տեղացել է մեկ ու կես ամսում թափվելիք տեղումների նորմային համապատասխան անձրեւ։



Քաղաքի մի քանի շրջաններում պոմպերով իրականացվում է ջրահեռացում։ Նաեւ արդեն քննարկվում է քաղաքի կոյուղատար համակարգը անձրեւաջրերից եւ դրա բերած հողաքարային նստվածքներին մաքրելու հարցը։ Մշակվում է նաեւ նոր ինքնահոս ջրահեռացման ուղիների փորումը, հետագա բարդություններից խուսափելու համար։