ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ «Եկատերինբուրգյան մասունքները» պատկանում են ցարական ընտանիքին

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ «Եկատերինբուրգյան մասունքները» պատկանում են ցարական ընտանիքին
ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ «Եկատերիբուրգյան մասունքները» պատկանում են Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդ Ռոմանովին եւ նրա ընտանիքի անդամներին։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Միաժամանակ նաեւ հայտարարվել է, որ ցարական ընտանիքի սպանության գործի հետաքննությունը, որը կատարվել է դեռեւս 1918 թվականին, շարունակվում է։



Ըստ պաշտոնական հաղորդման, իրականացվել է մոլեկուլյար-գենետիկ անալիզ, որով հաստատվել է, որ հայտնաբերված մարդկային մնացորդները պատկանում են Նիկոլայ 2-ին եւ նրա ընտանիքի անդամներին ինչպես նաեւ նրա մերձավոր շրջապատին, որոնք ցարական ընտանիքի կյանքի վերջին օրերին եղել են նրանց կողքին։ Միաժամանակ նաեւ իրականացվում է նույն գործի հետ կապված ավելի քան 2000 փաստաթղթի ուսումնասիրություն։ Վերջնական եզրակացությունը կհրապարակվի երբ ավարտվեն բոլոր տեսակի փորձաքննություններն ու ուսումնասիրությունները։