ԱՄՆ-ն պլանավորում է տարհանել «Սպիտակ սաղավարտներին» Սիրիայից

ԱՄՆ-ն պլանավորում է տարհանել «Սպիտակ սաղավարտներին» Սիրիայից
Մի շարք պետություններ, այդ թվում նաեւ Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, քննարկումներ են սկսել «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության անդամներին Սիրիայից տարհանելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հեռուստատեսության տվյալների, ներկայումս Սիրիայում են գտնվում այդ կազմակերպության շուրջ 1000 աշխատակիցներ եւ նրանց ընտանիքի անդամներ։



Նշվում է, որ այս կազմակերպության տարհանված անդամներին պատրաստ են ընդունելու Կանադան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան։ Նշենք, որ պաշտոնական Դամասկոսը «Սպիտակ սաղավարտներին» համարում է ահաբեկչական խմբավորում։ Նշենք նաեւ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Սպիտակ սաղավարտներին» տարհանելու հարցը քննարկել է նաեւ ՆԱՏՕ-ի Բրյուսելյան վերջին գագաթնաժողովի ժամանակ։