«Հարսանիք թիկունքում»-ը՝ Երևանում․ տոմսերը սպառվել են (տեսանյութ)

«Հարսանիք թիկունքում»-ը՝ Երևանում․ տոմսերը սպառվել են (տեսանյութ)
«Հարսանիք թիկունքում» ներկայացումն արդեն Երեւանում է․ պրեմիերան կկայանա այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։



Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց, որ Երևանում հյուրախաղային երեք ներկայացում է լինելու, տոմսերն արդեն սպառված են։ Նրա խոսքով՝ արդեն ծախսված գումարը ետ է վերադարձվել, իսկ այսուհետ ստացված եկամուտները ուղղվելու են Գյումրու դրամատիկական թատրոն։ Երեւանից հետո հյուրախաղային ներկայացումներ կլինեն Արցախում, արտասահմանում. «Ներկայացումը բեմադրվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ և Գյումրու պետական թատրոնի արտաբյուջետային միջոցներով»։



Ասուլիսի մյուս բանախոս Նազենի Ղարիբյանը նշեց, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացման հաջողությունը հակասում է տարածված այն կարծրատիպին, որ մարդիկ թատրոն չեն գնում, թատրոնով հետարքրված չեն. «Պահանջարկը կա, մարդիկ սիրում և կարոտում են թատրոնը»: