Դատական համակարգում արշալույսները խաղաղ չեն

Դատական համակարգում արշալույսները խաղաղ չեն
Մենք արդեն գրել էինք, թե ինչպես նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կնոջը՝ Լուսինե Հովհաննիսյանին, ով մի անգամ կտրվել է դատավորի քննությունից, ընդգրկել են Վերաքննիչ քրեական դատարանում դատավորի առաջխաղացման ցուցակում: Պարզվում է՝ նա միակը չէ, ով չունենալով փոքրիշատե փորձ, միանգամից ընդգրկվել է Վերաքննիչ դատարանի առաջխաղացման ցուցակում:



Նրանցից մեկն էլ Նարեկ Գաբրիելյանն է, ով աշխատում է դատական դեպարտամենտում եւ ընդգրկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատավորների առաջխաղացման ցուցակում: Դատական համակարգում վրդովված են ԲԴԽ վերջին որոշումներից, նշում են, որ Վերաքննիչի առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմել է 35 գործող դատավոր, բազմաթիվ իրավաբան-գիտնականներ, սակայն ոչ մեկը չի անցել, փոխարենը անցել են նախկինում քննություններից կտրված, փորձ, կենսագրություն չունեցող անձինք: