Ինչպես են իրենց զգում քարանձավում արգելափակված պատանիները

Ինչպես են իրենց զգում քարանձավում արգելափակված պատանիները
Թալիանդի Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկություններ, թե ինչպես են իրենց այժմ զգում քարանձավում ջրհեղեղի պատճառով արգելափակված պատանիները, որոնց տարհանման փրկարարական գործողությունը ավարտվել էր օրերս։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։



Ըստ հաղորդման, մինչեւ հուլիսի 19-ը նրանք դեռ կմնան հոսպիտալացված վիճակում։ Բուժվերականգնողական պրոցեսները ընթանում են դրական դինամիկայով։ Նշենք, որ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար։