«Ժամանակ». Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և լքել Հայաստանը

«Ժամանակ». Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և լքել Հայաստանը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին եւ լքել Հայաստանը։



Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ զարգացումները եւ ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ առաջ խաբեությամբ եւ մի շարք մութ գործարքների արդյունքում ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից խլելու փաստերը մոտ ապագայում ԱԱԾ դիմակավորներին կարող են ուղղել իր հասցեներ»։



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_