Johnson & Johnson-ը տուգանվել է 4,7 միլիարդ դոլարով

Johnson & Johnson-ը տուգանվել է 4,7 միլիարդ դոլարով
ԱՄՆ Միսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է [Johnson & Johnson](https://www.gazeta.ru/tags/organization/johnson__johnson.shtml) ընկերությանը վճարել 4,69 միլիարդ դոլար այն 22 կանանց, որոնք տուժել էին ընկերության արտադրանքն օգտագործելիս՝ ձեռք բերելով տարբեր առողջական խնդիրներ, ներառյալ նաեւ՝ քաղցկեղ։



Այս մասին հայտնում է [Bloomberg](https://www.bloomberg.com/news/articles/2018-07-12/j-j-jury-awards-4-14-billion-punitive-damages-over-talc-cancer) պարբերականը։ Ընկերության ներկայացուցիչներն էլ իրենց մասով հայտարարել են, որ դատարանի որոշումը համարում են անարդար եւ նշում, որ Johnson & Johnson ընկերության արտադրանքը չի կարող առաջացնել քաղցկեղ։ Նշենք, որ այս վճռի հարապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը էժանացել են 1,4 տոկոսով։