Դոնալդ Թրամփի թվիթերյան էջը կես միլիոն բաժանորդ է կորցրել

Դոնալդ Թրամփի թվիթերյան էջը կես միլիոն բաժանորդ է կորցրել
Ամերիկյան USA Today պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջը 400 հազար բաժանորդ է կորցրել։ Ըստ պարբերականի հրապարակման, Թրամփի էջի բաժանորդների թիվը 51,4 միլիոնից իջել է 51,1 միլիոնի։



Ուշագրավ է այն, որ նրա նախորդի՝ Բարաք Օբամայի թվիթերյան էջը կորցրել է միանգամից 2 միլիոն բաժանորդ։ Հայտնի երգչուհի Քեթի Պերիի էջից օրինակ միանգամից 3 միլիոն բաժանորդ է հեռացել, իսկ հայազգի Քիմ Քարդաշյանի էջից՝ 1,7 միլիոն բաժանորդ։



Նույնիսկ սոցկայքի տնօրեն Ջեք Դորսիի էջից 200 հազար մարդ հեռացել է եւ դադարեցրել բաժանորդագրությունը։