Ռոնալդուի տեղափոխությունը վախեցրել է Նեյմարին

Ռոնալդուի տեղափոխությունը վախեցրել է Նեյմարին
«ՓՍԺ»-ի հարձակվող Նեյմարը սկսել է կասկածել, թե որքանով ճիշտ կլինի իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իր հերթին տեղափոխվել է «Յուվենտուս» Քրիշտիանու Ռոնալդուն։



Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը։ Ըստ հրապարակման, Նեյմարը հույս ուներ, որ իսպանական ակումբում պորտուգալացու հետ հանդես կգար, իսկ դրանից հետո, մի քանի տարի անց դառնալ ակումբի ավագը, սակայն Զիդանի եւ Ռոնալդուի հեռանալուց հետո կարծես թե շատ բան է փոխվել նրա համար։



Պարբերականը նշում է, որ այդ պայմաններում Նեյմարը կարծում է, որ ավելի լավ է՝ ինքը մնա փարիզյան ակումբում։