Վերկա Սերդյուչկան հեռանում է բեմից

Վերկա Սերդյուչկան հեռանում է բեմից
Ուկրաինացի արտիստ Անդրեյ Դանիլկոն, որն ավելի հայտնի է հասարակությանը «Վերկա Սերդյուչկա» բեմական անվամբ, որոշել է հրաժարվել բեմական կերպարից։



Ինչպես փոխանցում է [«Украина.Ру»](https://ukraina.ru/news/20180711/1020599207.html)-ն, որպես Վերկա Սերդյուչկա նա վերջին անգամ բեմ կբարձրանա այսօր՝ հուլիսի 13-ին, Օդեսայում։ «Դա կլինի փառահեղ ներկայացում մի արտիստուհու, որը կկարոտի իր հանդիսատեսին։ Շքեզ եւ գունագեղ շոու, լիովին արժանի Վերկա Սերդյուչկային։ Դա ինքնին արդեն տոն կլինի»,- ասել է արտիստը՝ հավելելով, որ մեծ համերգաշարը Ուկրաինայի քաղաքներով իր շնորհակալությունն է ընդամենը, որ հայտնում է հանդիսատեղին։



«Այդ հանդիսատեսը ինձ՝ Պոլտավայից եկած աղքատ տղային հնարավորություն տվեց դառնալ ապահովված մարդ, ունենալ ֆինանսական կայունություն եւ անկախություն, ու ըստ էության չաշխատել»,- ամփոփել է Դանիլկոն։



Նշենք, որ Անդրեյ Դանիլկոն 2007-ին, որպես Վերկա Սերդյուչկա, նույնիսկ մասնակցել է Եվրատեսիլ մրցույթ փառատոնին։