Մաշտոցի varks.am-ի դիմաց հսկայական հերթեր են

Մաշտոցի varks.am-ի դիմաց հսկայական հերթեր են

Այս պահին Մաշտոցի պողոտայի varks. am վարկային կազմակերպության գրասենյակի դիմաց հսկայական հերթեր են գոյացել.  40-ից ավելի քաղաքացի սպասում է իր հերթին։ Քաղաքացիներից երկուսը անձամբ են հերթագրման պրոցեսով զբաղվում, գրանցում են անուն-ազգանուն, ապա հերթով թողնում ներս։

Ոստիկանությունն իր հերթին սոցիալական հեռավարություն պահպանելու կոչեր է հնչեցնում։
Տեղի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց , որ սրանից մի քանի ժամ առաջ հերթի մեջ սպասող մարդկանց թիվը երկու- երեք անգամ ավելի շատ է եղել։