«Հրապարակ»․ԲԴԽ-ն ուշագրավ որոշում է կայացրել

«Հրապարակ»․ԲԴԽ-ն ուշագրավ որոշում է կայացրել
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդն ուշագրավ որոշում է կայացրել՝ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ ընտրելով նույն անձին՝ Երվանդ Խունդկարյանին, որի թեկնածության մասին մենք գրում էինք անհիշելի ժամանակներից, երբ նոր-նոր խոսվում էր Արման Մկրտումյանի հեռանալու մասին։ Այս ընթացքում մի քանի անգամ ընտրություններ կազմակերպվեցին, եւ ԲԴԽ-ն չկարողացավ ընտրություն կատարել՝ ոչ ոք բավարար ձայներ չէր ստանում։



Երեկ ընտրվել է Երվանդ Խունդկարյանը, որը դատական համակարգում իր կարիերան սկսել է դատավորի (Արշակ Խաչատրյանի) օգնականի պաշտոնից եւ հասել դատարանի նախագահի պաշտոնին։