«Գազպրոմ Արմենիան» պարզաբանում է ՊԵԿ-ի հաղորդագրությունը

«Գազպրոմ Արմենիան» պարզաբանում է ՊԵԿ-ի հաղորդագրությունը
ՀՀ ՊԵԿ կողմից հուլիսի 11-ին տարածած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «Գաօմ գրուպ», «Գազ գրուպ», «Արզնի գազ», «Ֆակել գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից» վերտառությամբ մամուլի [հաղորդագրությունը](https://www.hraparak.am/posts/5b45e7ae1b95c206c5c66c69/%D5%A3%D5%A1%D5%A6%D5%BA%D6%80%D5%B8%D5%B4-%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2-%D5%BD%D5%BA%D5%A8%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AD%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D6%83%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB%D6%81%D5%BA%D5%A5%D5%AF) մի շարք լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարընթերցման տեղիք է տվել։



Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն  «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ուր հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։



«Կրկին հարկ ենք համարում ընդգծել, որ վերը նշված հաղորդագրության մեջ թվարկված մնացած ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն»,-ասված է հաղորդագրության մեջ: