Սերժը որտե՞ղ է եղել, երբ Արան բժիշկ էր․․․
Երևի քչերն են իմ չափ մոտիկից առնչվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի հետ։ Հիվանդանոցի և ոչ թե նրա տնօրեն Արա Մինասյանի հետ։
Մի քանի տարի առաջ նույն հիվանդանոցի տաղանդաշատ վիրաբույժ Յուրի Տարսայիճի մասին գիրք էի գրում։ Բնականաբար հիվանդանոցը չէր կարող անտեսվել։ Ամեն օր, մոտ մեկ, մեկու կես տարվա կտրվածքով, առավոտյան ժամը 10-ին գնում էի հիվանդանոց, ժամը հինգին, վեցին տուն վերադառնում։ Վիրաբույժի կերպարն ամբողջացնելու համար զրուցում էի բազմաթիվ բժիշկների հետ։ Զրուցում էինք ժամերով, շատերի հետ այնքան էի մտերմացել, որ հիվանդանոցի ամենափոքրիկ գաղտնիքն անգամ ինձ վստահում էին։ Հիացած էի մասնագետներով, բուժանձնակազմով։ Մեկուկես տարվա իմ ամենօրյա այցելությունից հետո մի բացասական խոսք չեմ լսել Արա Մինասյանի մասին։ Երբ ասում էի՝ ինչպե՞ս եք ընդունում, որ նա Սերժ Սարգսյանի խնամին է, ժպտում էին՝ Սերժը որտե՞ղ է եղել, երբ Արան բժիշկ էր։
Աշխատողները մի մարդու պես երդվում էին նրա անունով։ Հատկապես նրանք, ովքեր քիչ էին վարձատրվում, նեղված էին, պրոբլեմներ ունեին։ Ասում էին՝ Արան բոլորիս հասնում, օգնում է։ Հիվանդանոցի ավագ քույրը, Էսֆիրան, որի թոշակի տարիքը վաղուց էր անցել, պատմում էր, որ Արա Մինասյանը գիտեր, թե ինքը ինչ ծանր ընտանեկան վիճակի մեջ է, դրա համար իրեն թոշակի չէր ուղարկում։ Ավագ բուժքույրն աշխատանքից ազատվելու դիմում գրեց, ինչպես ինքն էր ասում, չէր ուզում, որ բժշկի վրա խոսակցություն գար։ Մի քանի օր հետո տնօրենն իրեն կանչեց՝ բուժքույրականի ժամեր հատկացրեց․․․ Ցածր օղակի աշխատողները պատմում էին, որ իրենց ընտանիքի անդամները, հարազատները հիվանդանոցի հետ կապված պրոբլեմ չեն ունենում։ Մինասյանը գիտի, թե մենք որ հարցում ենք կաղում ու օգնում է,- պատմում էին։ Հասկանալի պատճառով դրանք ներկայացնելու հարկ չկա․․․
Ինչևէ, մի քանի ամիս հիվանդանոց այցելելուց ու հարցազրույցներ վերցնելուց հետո վիրաբույժներից մեկն ասաց, որ տնօրենն կատակել է՝ տիկինը համարյա մի ողջ հաստիքով աշխատում է մեր հիվանդանոցում։
Ինչևէ տպագրվեց վիրաբույժի մասին գիրքը՝ «Ոսկե նշտարի նվիրյալը»։ Գրքի մեջ ամփոփված է հիվանդանոցի ողջ պատկերը՝ շնորհալի վիրաբույժներով։
Նման դեպքում դուք չէի՞ք արձագանքի, երբ լսեիք, որ առաջիկա օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Արա Մինասյանին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ի՞նչ եք անում, դուք հասկանու՞մ եք գոնե․․․
**Հասմիկ Բաբաջանյան**

Կարծիքներ