Ռուսաստանցիները բնակկոմունալ տնտեսություններին պարտք են 1,4 տրիլիոն ռուբլի

Ռուսաստանցիները բնակկոմունալ տնտեսություններին պարտք են 1,4 տրիլիոն ռուբլի
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ռուսաստանցիների պարտքերը բնակկոմունալ տնտեսություններին աճել է 5,3 տոկոսով՝ հատելով 1,4 տրիլիոն ռուբլու սահմանը։ Այս մասին հայտնում է ռուսական [«Известия»](https://iz.ru/765958/2018-07-12/dolgi-rossiian-za-zhkkh-vyrosli-do-14-trln-rublei)-ն։ Վարկային պատմությունների ազգային բյուրոյի գնահատմամբ, ռուսաստանցիների միջին պարտքի չափը այս ծառայությանը կազմում է 46 հազար ռուբլի։



Պարտապանների շարքում ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքներն են, այլ նաեւ նորակառույց թանկարժեք բնակարանների շատ սեփականատերեր։ Մասնագետները նշում են, որ այս իրավիճակը կարող է փոխվել, երբ քաղաքացիները սկսեն ուղղակի վճարումներ կատարել ռեսուրամատակարար կազմակերպություններին։ Նշենք, որ ներկայումս այս հարցի հետ կապված Ռուսաստանում սպասում են օրենսդրական կարգավորման։