ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միաժամանակ 5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի պարտատոմս կտեղաբաշխի

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միաժամանակ 5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի պարտատոմս կտեղաբաշխի
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  2018թ.-ի հուլիսի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել  5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի՝ տարեկան համապատասխանաբար 5,25 % և 9.50 % եկամտաբերությամբ արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։ ԱՄՆ դոլարով արժեթղթերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ ՀՀ դրամով՝ 24 ամիս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ։



_«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և  երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից: _



 Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։



[Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար](https://www.acba.am/uploaded/12-07-banki-partatomseri-dzerkberman-hayt-fiz-andz.pdf)



[Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար](https://www.acba.am/uploaded/12-07-banki-partatomseri-dzerkberman-hayt-irav-andz.pdf)



[Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր](https://www.acba.am/uploaded/12-07-prospectus.pdf)