«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստը պաշտոն ստացավ

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստը պաշտոն ստացավ
Քիչ առաջ տեղեկացանք, որ «Նոր Հայաաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը նշանակվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։



Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցություն է ունեցել, առաջամարտիկներից էր։ Կաթողիկոսի դեմ պայքարելու համար նրան կասկածում էին աղանդավորության մեջ, անվանում էին «Սորոսից սնվող գրանտակեր»։



Մինչ այս մեզ հասած տեղեկությունների համաձայն, Կարեն Պետրոսյանին պատրաստվում էին պաշտոն տալ, խոսակցություններ էին տարվում, միգուցե նշանակեն մարզպետի պաշտոնում։ Սակայն դա չեղավ։



Առաջիկայում տեղի կունենան ռեկտորի ընտրությունները։ Եվ, հավանաբար, հենց Կարեն Պետրոսյանին կնշանակեն ռեկտորի պաշտոնում։



Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը դասավանդում է այդ համալսարանում և բավականին սիրված է ուսանողների կողմից։



Նշենք նաև, որ մինչև այդ բուհի ռեկտորը ՀՀԿ-ական անդամ Սամսոն Դավոյանն էր, ով նույնիսկ խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել։ Նա այժմ թոշակի է անցել, սակայն խոսակցությունների համաձայն, քանի որ բուհի պրոռեկտորը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ավետիս Սուքիասյանն է, սպասվում էր, որ հենց նա էր լինելու բուհի ռեկտոր, սակայն այդ խոսակցությունները մինչ հեղափոխությունն էին։



Ի դեպ, Կարեն Պետրոսյանի մասին մեր ունեցած տեղեկությունը՝ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու մասին, հաստատեց նաև նույն բուհի դասախոս Ղարիբ Հարությունյանը։