Comcast-ը Sky-ը գնելու նոր առաջարկ է արել

Comcast-ը Sky-ը գնելու նոր առաջարկ է արել
Ամերիկյան Comcast հեռուստառադիո կոնգլոմերատը նոր առաջարկ է ներկայացրել բրիտանական Sky հեռահաղորդակցության ընկերությունը գնելու հետ կապված, որն իր հերթին հանդիսանում է Sky News հեռուստաալիքի սեփականատերը։ Ըստ այդմ, ամերիկյան կողմը բրիտանական ընկերության համար առաջարկել է մինչեւ 34 միլիարդ դոլար։



Նախորդ առաջարկը կազմել էր 31 միլիարդ։ Նշենք, որ նույն ընկերությունը գնելու համար պայքարում են նաեւ Walt Disney Сo-ն եւ 21st Сentury Fox-ը։ Ապրիլին Walt Disney-ն առաջարկել էր 16,5 միլիարդ դոլար SKY-ի բաժնետոմսերի 61 տոկոսի դիմաց։ Նշենք, որ բրիտանական իշխանությունները դեմ են, որ 21st Century Fox-ը գնի, քանի որ կարծում են, որ այդ դեպքում Մերդոքների ընտանիքը եւ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը չափազանց մեծ ազդեցություն է ձեռք բերում բրիտանական լրատվական դաշտի նկատմամբ։