ՀՀԿ-ի կարգախոսն է՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, սա սաբոտաժ է․ Դավիթ Խաժակյան

ՀՀԿ-ի կարգախոսն է՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, սա սաբոտաժ է․ Դավիթ Խաժակյան
Երևանի քաղաքապետարանի ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել հուլիսի 16-ը։ Մինչդեռ «Ելք» խմբակցությունը առաջարկում էր ընտրության օր նշանակել օգոստոսի 14-ին, քանի որ ըստ նրա՝ օգոստոս ամիսը անբարենպաստ է ընտրությունների համար. «Ընտրությունը կընկներ սեպտեմբերին, եթե որոշվեր օգոստոսի 8-ին նշանակել ընտրության օրը, քանի որ կառավարությունը 40-օրյա ժամկետում կնշանակեր ընտրության օրը: Ամենամեծ վնասը, որ կարող ենք տալ, հետևյալն է.



Ընտրությունն արտահերթ է լինելու, օգոստոս ամսվա խոչընդոտները, որոնք ստեղծվում են, եթե որոշվի անցկացվել հուլիսի 16-ին, պետության համար մեծ ծախս է լինելու: Դա սաբոտաժ է պետության դեմ»:



Դավիթ Խաժակյանը նշեց, որ ՀՀԿ-ի այդ առաջարկով ընտրությունները կամ շատ ուշ են տեղի ունենալու, կամ էլ այնքան շուտ, որ ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից խնդիրներ առաջանան. «Վստահեցնում եմ, որ այս մասին տեղյակ ենք պահել Կամո Արեյանին, ասել, որ ընտրության տեսանկյունից դա չափազանց բարդ է: Այդ որոշումը կայացվել է միանձնյա»:



Եթե ՀՀԿ-ն իր կազմից ընտրի քաղաքապետի թեկնածու, ապա դրանով, ըստ Խաժակյանի, նրանք կբարդացնեն իրենց վիճակը. «Ինչ էլ լինի, սրանով ՀՀԿ-ն վնասելու է ոչ թե «Ելք» դաշինքին կամ կառավարությանը, այլ քաղաքին ու պետությանը: Այս պահին ՀՀԿ-ի համար հետևյալ կարգախոսն է՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, սա սաբոտաժ է»:



Խաժակյանն ասաց, որ ՀՀԿ-ն միայն վնաս տալու նպատակ ունի, այլ նպատակ չկա:



Տարոն Մարգարյանին ժամանակավոր փոխարինող Կամո Արեյանն էլ պարզաբանեց՝ օրենքն է ամրագրել՝ ոչ ուշ, քան մեկամյսա ժամկետում անցկացնել ընտրություններ: