Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին․ Իենս Ստոլտենբերգ

Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին․ Իենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վրաստանը կանդամակցի դաշինքին։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ դաշինքին Վրաստանի անդամակցության հարցը քննարկվել է նաեւ ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ երեկ։



«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին։ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին»,- մասնավորապես ասել է Ստոլտենբերգը։ Չի բացառվում, որ Վրաստանն անդամակցի առանց անդամակցության գործողությունների պլանի կատարման։