Պորոշենկոյին խորհուրդ են տվել սովորել Թրամփից

Պորոշենկոյին խորհուրդ են տվել սովորել Թրամփից
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նեստոր Շուֆրիչը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին սովորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, թե ինչպես պետք է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ։ Այս մասին նա ասել է NewsOne հեռուստատեսության եթերում։



Քաղաքական գործիչը հայտարարել է, որ օգտակար կլիներ, որ Պորոշենկոն հանդիպեր Թրամփի հետ այսօր, քանի որ նա տեսնելու է նաեւ եվրոպացիների՝ հակակրանքով լցված հայացքները։ Շուֆրիչը հիշեցրել է, որ Թրամփը քննադատել է ուկրիանական իշխանություններին կոռումպացվածության համար դեռեւս «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովին եւ հայտարարել, թե չի հասկանում, թե որպես ինչ է Կիեւը ստանում ֆինանսական օգնություն։



«Այս ամենով հանդերձ, ես խորհուրդ կտայի Պորոշենկոյին սովորել Թրամփից, թե ինչպես մի կողմ է դնում ողջ քննադատությունն ու ուղիղ հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի հետ»,- նկատել է ուկրաինացի քաղաքական գործիչը։