Թերեզա Մեյն աջակցում է Թրամփ-Պուտին հանդիպումը

Թերեզա Մեյն աջակցում է Թրամփ-Պուտին հանդիպումը
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ողջունում է հուլիսի 16-ին Ֆինլանդիայում կայանալիք Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Այս մասին գրում է The [Guardian](https://www.gazeta.ru/tags/media/the_guardian.shtml) պարբերականը, մանրամասնելով, որ նման հայտարարություն վարչապետ Մեյն արել է Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։



Ըստ այդմ, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը Մեծ Բրիտանիայի համար հանդիսանում է հեռանկարային նպատակ։ «Այդ պատճառով էլ ես ողջունում եմ նախագահ Թրամփի առաջիկա հանդիպումը նախագահ Պուտինի հետ։ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ շփումների բաց խողովակները հանդիսանում են կարեւոր բանալիքները առճակատման կառավարման համար»,- մասնավորապես ասել է վարչապետ Մեյը։