«Ժամանակ». Դատական համակարգում բունտ է հասունանում, դատավորները ստորագրահավաք են սկսել

«Ժամանակ». Դատական համակարգում բունտ է հասունանում, դատավորները ստորագրահավաք են սկսել
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց հավատարիմներից կազմված Բարձրագույն դատական խորհրդում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:



Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները ստորագրահավաք են սկսել ընդհանուր ժողով գումարելու համար, որ քննարկեն ԲԴԽ վերջին մի քանի կարեւոր որոշումների տրամաբանությունը, քանի որ դատավորները շարունակում են նշանակվել ծանոթ-բարեկամ եղանակով:



Ընդհանուր ժողով գումարելու համար հարկավոր է մոտ 50 ստորագրություն:



Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում բունտ է հասունանում»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_